• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն

14 փետրվարի, 2025

Փետրվարի 10-ին Մոսկվայում կայացավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին։

Ընդունելությանը ներկա են գտնվել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ,  ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Հայ կաթողիկե եկեղեցու փոխանորդ, արքեպիսկոպոս Պետրոս Եսայանը և այլ  հյուրեր։

«Այսօր մեր երկիրը կանգնած է բարդ մարտահրավերների առջև։ Այնուամենայնիվ, մենք հանձնառու ենք հետևողական քայլեր ձեռնարկել մեր հարևանների հետ ամուր և կայուն խաղաղությունը վերականգնելու համար: Եվ այս գործողություններում մենք առաջնորդվում ենք Հարավային Կովկասում խաղաղության և բարիդրացիության հաստատման վերաբերյալ ՀՀ Անվտանգության խորհրդի ընդունած որոշումներով»,- ասաց ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։

Ընդունելության ժամանակ ելույթ ունեցավ նաև Դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գարեգին Մելիքսեթյանը, ով, անդրադառնալով տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համակարգի արդի իրողություններին, կանխանշեց առկա և պահանջվող հնարավորությունների համախմբման անհրաժեշտությունն ու անհետաձգելիությունը՝ ի շահ ՀՀ-ում պետական անվտանգության արդյունավետ համակարգի ստեղծմանը։

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիկտոր Շևցովը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: